211652_close_icon
views-count2156 դիտում article-date 10:24 13-09-2016

Սարի թաղում լրագրողի նկատմանբ բռնություն կիրառելու քրգործով ՀՔԾ են հրավիրվել ևս մի քանի երիտասարդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սարի թաղում լրագրողների նկատմանբ բռնություն կիրառելու փատով հարուցված քրեական գործով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել մի քանի երիտասարդ: Մեր տեղեկություններով՝ նրանց հայտնել են, որ հնարավոր է՝ իրենց նկատմամբ մեղադրանք առաջադրվի։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 4 անձի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի մասով քրգործն արդեն ուղարկել է դատարան՝ լրագրողի աշխատանքին խոչընդոտելու մեղադրանքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր