211652_close_icon
views-count10457 դիտում article-date 11:16 13-09-2016

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհակալական խոսքը Հովիկ Աբրահամյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին, որում ասվում է. «Հարգելի պարոն Աբրահամյան ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ արդյունավետ համագործակցության համար: Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտա-տեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից: Արդյունքում հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը: Հարգելի Հովիկ Արգամի. մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք: Հարգանքներով և լավագույն մաղթանքներով»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր