211652_close_icon
views-count1856 դիտում article-date 15:42 13-09-2016

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հանդիպմանը

Ավարտվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի վերջերս ձևավորված նախագահության հանդիպումը: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ էր ընտրվել ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանը: Հանդիպման նպատակն էր մշակել ռազմավարություն առաջիկա աշխատանքների իրականացման համար: Հանդիպման շրջանակներում մասնակիցներն այցելել են Եվրախորհրդարանի մամուլի կենտրոն և ծանոթացել վերջինիս գործունեությանը: Հաջորդիվ կատարվել է EDS ընթացիկ քաղաքականության վերլուծություն, մասնակիցները հանդիպում են ունեցել EDS-ի կողմից հրատարակվող BullsEye ամսագրի խմբագրական անձնակազմի հետ, այնուհետև կազմվել է առաջիկա աշխատանքների օրակարգն ու ընտրվել են աշխատանքային թեմաները: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր