2141 դիտում
17:21 20-12-2018
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանների Հռչակագրի 20-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը
Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացավ Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը (António Guterres), Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Միշել Բաշելեն (Michelle Bachelet), մի շարք անդամ երկրների և միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ իրավապաշտպանների կարևոր դերակատարությանը հիմնարար ազատությունների խրախուսման և մարդու իրավունքների ոտնահարումները կանխարգելելու գործում՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղելու կանխարգելման օրակարգը, այդ թվում՝ զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ:
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության պաշտպանության սկզբունքներն են ընկած եղել հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական վերափոխումների հիմքում։ Ընդծվեց, որ օրենքի գերակայության ամրապնդումը, քաղաքացիական և քաղաքական կյանքին կանանց և երիտասարդության ակտիվ մասնակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու հավասար հնարավորությունների ապահովումն առանցքային նշանակություն ունեն ՀՀ քաղաքական օրակարգի համար, ինչը նաև Հայաստանը ձգտելու է խրախուսել միջազգային ասպարեզում։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանի թեկնածության առաջադրմանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի 2020-22թթ. անդամակցության համար
Նմանատիպ նյութեր
1853 դիտում
15:42 13-09-2016
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հանդիպմանը
921 դիտում
19:03 12-12-2014
Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 66-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»