211652_close_icon

Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել Դավիթ Լոքյանին. «Հայկական ժամանակ»

views-count7067 դիտում article-date 09:24 14-09-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։ ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել հատկապես տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, որը նաև համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը։ Հիմա, ասում են, Լոքյանը փորձում է Սերժ Սարգսյանի միջոցով լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր