4006 դիտում
10:31 14-09-2016
Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովին հրաժարականի դիմում չներկայացրեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համակուրսեցիներ են: Երեկ «Ժողովուրդ»-ը Սահակյանից փորձեց պարզել, թե ինչու Գևորգ Կոստանյանը իրեն նշանակած մարմնին՝ Ազգային ժողովին, հրաժարականի դիմում չներկայացրեց, չնայած այդ պահանջը հստակ ամրագրված է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում:
Իրավիճակը Սահակյանը հետևյալ կերպ ներկայացրեց. «Հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց նոր Սահմանադրությամբ այդ հրաժարականների հետ կանչելու սկզբունքը մենք կանոնակարգ օրենքով նաև կանոնակարգել ենք, թե ինչպես են ԱԺ կողմից ընտրված պետական պաշտոնյաները, տարբեր մարմինների ղեկավարները ներկայացնում իրենց հրաժարականը: Նոր կանոնակարգով այդ ամենը կանոնակարգված է:
Հիմա Սահմանադրությամբ տրված է, որ դատախազին նախագահը ներկայացնում է, ԱԺ-ն ընտրում է, և հրաժարականն էլ ինքը ներկայացրել է հանրապետության նախագահին, և հանրապետության նախագահն էլ, որպես ներկայացնող մարմին, ընդունել է գլխավոր դատախազի հրաժարականը և տեղյակ պահել կամ ուղարկել ԱԺ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6411 դիտում
14:02 04-08-2016
Գևորգ Կոստանյանը վայր է դնում գլխավոր դատախազի լիազորությունները, ՀՀ նախագահն ընդունել է նրա հրաժարականի դիմումը
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1090 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»