211652_close_icon
views-count880 դիտում article-date 15:11 06-09-2024

Դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ. Թովմասյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց․ news.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է  արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Արամ Օրբելյանն այսօր ավարտեց պաշտպանական ճառը, գրում է news.am-ը։

«Հրայր Թովմասյանի անձեռնմխելիությունն ինչպես 2005, այնպես էլ 2015 թվականի Սահմանադրություններով հաղթահարված չլինելու հանգամանքներում, քրեական գործը ոչ իրավաչափ հարուցված լինելու հանգամանքում, ինչպես նաև, որ չի հաստատվում Հրայր Թովմասյանի կողմից ինչ-որ արարքը կատարելու հանգամանքը, հանցակցությունը հստակ սահմանված չէ և մեղադրանքը չի համապատասխանում պայմաններին, նոր մեղադրանք չլինելու պայմաններում, պետք է կայացվի արդարացման դատավճիռ», - ասաց նա:

Նախորդ նիստերից մեկում Օրբելյանը ցանկացել էր բացարկի միջնորդություն ներկայացնել դատավորի նկատմամբ, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան թույլ չէր տվել ներկայացնել այդ միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանական ճառից հետո կարող է ներկայացնել:

Ամբողջաական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր