211652_close_icon
views-count1379 դիտում article-date 15:33 14-09-2016

Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` "Կրթության ազգային ինստիտուտ" ՓԲԸ, "Մանկավարժական նախաձեռնություն" հայկական ասոցիացիա, "Կրթության առանց սահմանի" ՀԿ, "Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ", "Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան":

Նմանատիպ նյութեր