211652_close_icon
views-count990 դիտում article-date 14:36 26-05-2016

Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` "Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններ երաշխավորելու մասին: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, "Կրթության ազգային ինստիտուտ" ՓԲԸ և "Մաստեր Սթայլ" ՍՊԸ: Հրամանի համար հիմք են ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6–ի N 973-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մայիսի 20-ի N 535-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:

Նմանատիպ նյութեր