211652_close_icon
views-count3131 դիտում article-date 14:15 14-09-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման, Ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում և արտերկրում: Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Անկեղծորեն բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը: Վստահ եմ, որ մեր երկրների բազմակողմանի համագործակցության ներկապնակի հարստացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում ռազմավարական պայմանավորվածությունների իրականցմանն ուղղված հետագա համատեղ ջանքերն ու նոր հեռանկարային ծրագրերի մշակումն ամբողջությամբ բխում են մեր պետությունների ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման շահերից: Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր