211652_close_icon
views-count1639 դիտում article-date 12:13 14-09-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում: Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների: Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր