211652_close_icon
views-count1888 դիտում article-date 13:23 15-09-2016

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը կոչ է արել ներել Էդվարդ Սնոուդենին

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը կոչ է արել ներել Ազգային անվտանգության գործակալության նախկին անդամ Էդվարդ Սնոուդենին։ Այդ մասին նա գրել է իր հոդվածում, որը հրապարակել է The Giardian հեղինակավոր պարբերականը։ Սանդերսը նշում է, որ Սնոուդենի կողմից գաղտնազերծված տեղեկությունը թույլ է տվել կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին տեսնել գործակալության կողմից իր լիազորությունների չարաշահումը և սահմանադրական քաղաքացիների իրավունքների խախտումները։ «Իմ կարծիքով, արդարադատության շահերը պետք է ապահովվեն առավելագույնս այն դեպքում, եթե կառավարությունը որևէ կերպ ներում շնորհի նրան (Սնոուդենին), եթե վերջինս ընդունի իր մեղքը»,-նշել է Սանդերսը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ օգտվել իրեն տրված լիազորությունից և ներում շնորհել Սնոուդենին։

Նմանատիպ նյութեր