211652_close_icon
views-count2110 դիտում article-date 12:12 28-01-2021

Բեռնի Սանդերսը գրեթե 2 մլն դոլար է վաստակել Բայդենի երդմնակալության ժամանակ արված լուսանկարի շնորհիվ

ԱՄՆ սենատոր, նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ արված և մեծ տարածում գտած իր լուսանկարի շնորհիվ կարողացել է 1,8 մլն դոլար աշխատել, հաղորդում է [url=https://apnews.com/article/bernie-sanders-mittens-memes-charity-3f8afd8e8a5a0b8b9709dd6d4d30ec13]Associated Press [/url]գործակալությունը։ Մեծ տարածում գտած լուսանկարում Սանդերը տաք բաճկոնով և ձեռնոցներով մեկուսի նստած է աթոռին։ Նրա լուսանկարը համացանցում տարածվել էր #berniesmittens (Բեռնիի ձեռնոցները) հեշթեգով։ Դրանից հետո սենատորը իր լուսանկարով վերնաշապիկներ և կպչուն պիտակներ է որոշել վաճառել, որից ստացված ամբողջ հասույթը՝ 1,8 մլն դոլար, կփոխանցի իր հայրենի նահանգ Վերմոնտի բարեգործական կազմակերպություններին։ «Ուրախ ենք, որ կարողացանքայդ համացանցային հայտնիությունն օգտագործել Վերմոնտի բնակիչներին օգնելու համար։ Բայց այդ միջոցները չեն կարող փոխարինել Կոնգրեսի գործողություններին։ Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Վերմոնտում և ամբողջ երկրում աշխատող մարդիկ ստանան այն աջակցությունը, որի կարիքն ունեն»,- ասել է Սանդերսը։ Ինչպես նշվում է, Սանդերսի ձեռնոցները տարիներ առաջ վերջինիս նվիրել է Վերմոնտից Ջեննի Էլիս անունով մի ուսուցիչ։ Ինչպես Twitter-ում պատմել է ուսուցիչը, ձեռնոցերը գործել է հին բրդյա շապիկից։

Նմանատիպ նյութեր