211652_close_icon

ԱՄՀ-ը հաստատել է. Ուկրաինային կհատկացվի 1 մլրդ դոլար

views-count2009 դիտում article-date 13:49 15-09-2016
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինային ֆինանսական օգնության շրջանակներում 3-րդ տրանշի փոխանցումը, հաղորդում է BBC-ն։ Այսպիսով, Կիևին կհատկացվի 1 մլրդ դոլար։ Փոխանցվելիք գումարն ուղղվելու է երկրի տնտեսության վերականգնմանը։ Որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի բոլոր տնօրենները, բացի Ռուսաստանից, որի ներկայացուցիչը պնդել է, որ փոխանցումը չհատկացվի այնքան ժամանակ, մինչև որ Ուկրաինան չմարի Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլարի պարտքը։

Նմանատիպ նյութեր