211652_close_icon
views-count6176 դիտում article-date 15:20 15-09-2016

ՓՄՁ-ների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ

Նիստում քննարկվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով նախատեսված փոփոխությունները և լրացումն ուղղված են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։ Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերով նախատեսվում է օրենսդրական հսկողություն սահմանել նոր ի հայտ եկած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նկատմամբ: Արդյունքում հնարավոր կլինի բացառել Հայաստանի Հանրապետությունում այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:

Նմանատիպ նյութեր