1806 դիտում
16:18 12-02-2015
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ջերմոցային տնտեսության զարգացման համար
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ԱԱՀ-ից:
Կառավարությունը քննարկել է «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացումը) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Գործադիրը նպատակահարմար չի համարել սույն օրինագծի քննարկումը և ընդունումը:
ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, առաջարկվում է «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Հայոց ցեղասպանություն» բառերով, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման օրը (1948թ.) սահմանել որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր: ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվող անձանց շրջանակը՝ ներառելով օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում: Կառավարությունն այս դեպքում նույնպես որևէ առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
6176 դիտում
15:20 15-09-2016
ՓՄՁ-ների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ
1009 դիտում
19:28 15-12-2016
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Ավստրալիայի ներդրողների համար
1786 դիտում
20:25 03-10-2019
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից