1012 դիտում
19:28 15-12-2016
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Ավստրալիայի ներդրողների համար
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ավստրալիայի Միության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը: Համաձայնագրի նախագծով սահմանված են Հայաստանի և Ավստրալիայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները:
Նախագիծը ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Այն հնարավորություն կընձեռի հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:
Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը: ԱՄՆ ՄԶԳ կողմից ստացվել է համաձայնագրի թիվ 8 փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է լրացուցիչ 1 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 32 381 577,45 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սոցիալական բնագավառի բարեփոխումներում աջակցելու 2015թ. մեկնարկած ծրագրին: Օժանդակություն կտրամադրվի նաև Հայաստանում ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգին:
Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Միության մշակույթի և ստեղծագործ ոլորտների համար նախատեսված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
16:18 12-02-2015
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ջերմոցային տնտեսության զարգացման համար
6176 դիտում
15:20 15-09-2016
ՓՄՁ-ների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ
1789 դիտում
20:25 03-10-2019
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար
Այս բաժնից
607 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
886 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
637 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով