Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 16-ին
1810 թ. – Մեքսիկան անկախացավ Իսպանիայից:
1822 թ. – ծնվել է Ծերենցը, հայ գրող և հրապարակախոս (մահ. 1888 թ.):
1908 թ. – ստեղծվեց General Motors ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը:
1931 թ. – ծնվել է Արտաշես Քալանթարյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան:
1970 թ. – ստեղծվեց Սև սեպտեմբեր պաղեստինյան կազմակերպությունը:
1976 թ. – ուղևորներով տրոլեյբուսը ընկավ Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց 20 ուղևորների հանելով նրանց ջրից:
1977 թ. – մահացել է Մարիա Կալլասը, ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի (ծն. 1923 թ.):
1978 թ. – Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 15 000 մարդ:
1996 թ. – հայտարարվել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր: