2488 դիտում
10:41 16-09-2016
Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահի միակ թեկնածուն է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանություններին ընտրակեղծարարության մեջ մեղադրելով, ընդդիմությունը կեղծարարների թվում սովորաբար նշում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունը: Բայց երեկ ԱԺ-ում ընդդիմադիրի համարում ունեցող խմբակցությունները ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել են նույն Տիգրան Մուկուչյանին, որին բազմիցս մեղադրել են թվանկարչության մեջ:
Եվ այսպես, նոր Սահմանադրության համաձայն, ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածություններն առաջադրելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը՝ անդամների 3/5-ի ներկայացմամբ:
Մուկուչյանի թեկնածությունն առաջադրողները եղել են այդ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, Լևոն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից Լևոն Խաչատրյանը:
Ընդ որում, Մուկուչյանն այդ պաշտոնի համար միակ թեկնածուն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
858 դիտում
18:00 21-07-2022
Ով կարող է առաջադրել ԿԸՀ նախագահի թեկնածու և ինչպես է նա ընտրվում. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը. News.am
2444 դիտում
17:27 06-10-2016
ԿԸՀ նախագահ ընտրվեց Տիգրան Մուկուչյանը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը