3131 դիտում
22:52 16-09-2016
Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վերնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 15-ին Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վերնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին՝ իր գոհունակությունը հայտնելով ինստիտուտի և դեսպանության միջև հաստատված արդյունավետ համագործակցության և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ համատեղ միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ:
Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ոչ միայն մի ողջ ժողովրդի ողբերգության, այլև նրա վերածնունդի, մեծ ներուժի ու ձեռքբերումների պատմությունն է: Ցեղասպանությունից փրկված հայերն ու նրանց սերունդները կարողացան հաղթահարել դժվարություններն ու ինտեգրվել հաստատման երկրների հասարակություններում` դառնալով դրանց լիարժեք անդամը և իրենց նպաստը բերելով այդ երկրների զարգացմանը:
Ելույթներ ունեցան նաև գրքի թարգմանիչ, լրագրող Լետիցիա Լեոնարդին և ռեժիսոր Սաթենիկ Գուջիուգյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կադրեր «Մայրիկ» ֆիլմից, ընթերցվեցին հատվածներ գրքից:
Գրքի շնորհանդեսին ներկա էին իտալացի հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
17:52 25-04-2014
Անրի Վերնոյի որդին Երևանում մասնակցում է «Մենք հիշում ենք» կրթամշակությաին ծրագրին
1263 դիտում
15:36 15-10-2014
Անրի Վերնոյի անունը կրող փողոցի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2015 թվականին
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված