2351 դիտում
23:26 07-05-2019
Հռոմի «Կազանատենցե» գրադարանում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանված գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 6-ին Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մասնակցեց հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանված գրքի շնորհանդեսին։
Ստեղծագործությունն իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելլայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։
Իր խոսքում դեսպանը շնորհակալություն հայտնեց ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար և նշեց, որ Դանթեական առասպելը Եղիշե Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի դարձրեց նրա անունը։
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին պոեմի իտալերեն թարգմանությամբ հատվածներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
21:21 28-10-2022
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
889 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
775 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը