5806 դիտում
17:28 19-09-2016
«Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Վերնիսաժ»-ի տարածքում մեկնարկեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:
Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ընտրված 50 տաղավարները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակները: Մեր հայրենակիցները արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանը և իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում են լրացնելու ու զարգացնելու տնտեսության որոոշակի ուղղություններ: Նախորդ տարիների համեմատ աճել է մասնակիցների թիվը, ավելացել է ներկայացված ապրանքների տեսականին:
Կարծում եմ, որ նման ցուցահանդեսները օգնում են, որպեսզի սիրիահայերն առավել ակտիվորեն ինտերգրվեն հայ հասարակությանը:
Ցանկանում եմ ողջունել և շնորհավորել մեր հայրենակիցներին այսպիսի գեղեցիկ առիթներ մեզ նվիրելու համար և մաղթել, որ յուրաքանչյուրը կարողանա հաստատվել և աշխատատեղ ունենալ Հայրենիքում»:
Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև սեմտեմբերի 20-ին ժամը 10:00-19:00ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3209 դիտում
16:55 15-10-2018
Նիկոլ Փաշինյանը կայցելի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
3616 դիտում
14:43 08-12-2016
Երևանում մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
532 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
502 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը