211652_close_icon
views-count3822 դիտում article-date 14:54 09-04-2016

Պենտագոնը Ռուսաստանից կգնի 18 միավոր РД-180 հրթիռային շարժիչ

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 18 միավոր РД-180 հրթիռային շարժիչներ, փոխանցում է Rosbalt.ru-ն: Ուորքի խոսքով՝ իրենց անհրաժեշտ է, որպեսզի գոնե առաջիկա 6 տարիների ընթացքում կարողանան տիեզերք ուղարկել ԱՄՆ ՊՆ-ի արբանյակները: Reuters-ին տված հարցազրույցում նա նշել է, որ РД-180-ները անհրաժեշտ է հայրենական արտադրությունը մշակելու համար ևս: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արգելել է 2019 թվականից հետո ռազմական նպատակներով օգտագործել РД-180-ներ: Որոշումը կայացվել էր 2014 թվականին՝ Ղրիմի՝ ՌԴ-ի կազմ մտնելուց հետո:

Նմանատիպ նյութեր