211652_close_icon

Փհենյանը նոր հրթիռային շարժիչ է փորձարկել. ԱՄՆ-ն մտավախություն ունի

views-count3703 դիտում article-date 15:08 23-06-2017
Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան նոր հրթիռային շարժիչ է փորձարկել, հաղորդում է BBC-ն։ Նման փորձարկման մասին վերջին անգամ հայտնի էր դարձել այս տարվա մարտ ամսին, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ շնորհիվ այդ շարժիչի՝ իր երկիրը շուտով կկարողանա համաշխարհային դասի արբանյակներ արձակել։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ Փհենյանը նման շարժիչը կարող է օգտագործել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ մշակելու համար։

Նմանատիպ նյութեր