211652_close_icon
views-count2481 դիտում article-date 16:51 20-09-2016

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։

Նմանատիպ նյութեր