211652_close_icon
views-count103519 դիտում article-date 19:29 20-09-2016

Լարված իրավիճակ Մասիսում. բնակիչներն ասում էին. «Մեռածի հետևից կամ լավ, կամ՝ ոչինչ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Վաղ առավոտվանից Մասիս քաղաքի Նոր թաղամասի 15/2 շենքի բակում խմելու ջրի խողովակի վթարման պատճառով ջուրը գրոհել էր ոչ միայն նշված շենքի, այլ նաև հարակից փողոցները: Ինչպես Մասիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին բնակիչներն ահազանգել են Մասիսի քաղաքապետարան, տեղի «Հայջրմուղկոյուղի» ընկերություն, սակայն, ըստ բնակիչների՝ ոչ մի դրական արձագանք չեն ստացել: Բնակիչները ստիպված վթարի մասին տեղեկացրել են Մասիսի նորընտրիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, (ում պաշտոնավարման լիազորությունները ուժի մեջ են մտնելու այս տարվա նոյեմբերի 12-ից), որից հետո նորընտիր քաղաքապետը այցելում է վթարի վայր, որտեղ հանդիպում է բնակիչներին և ում կարգադրությամբ օպերատիվորեն վերացվում է վթարը: Նորընտիր քաղաքապետը բնակիչներին հայտնում է, որ 3 օրվա ընթացքում վթարված հատվածում կկատարվի ասֆալտապատման աշխատանքներ, իսկ բնակիչներն էլ արդարացիորեն չէին թողնում ջրմուղին, որպեսզի փորային աշխատանքներ կատարեին, ասելով, որ երկար տարիներ բակը եղել է անբարեկարգ ու բնակիչը իր ուժերով է ասֆալտապատման աշխատանքներ կատարել, իսկ «Հայջրմուղ»-ի աշխատակիցն էլ բնակիչներին համոզում էր, որ՝ փորենք, վթարը վերացնենք, իսկ ասֆալտապատման աշխատանքները կկատարենք այն ժամանակ, երբ տենդերը շահի: Եվ դա էր բնակիչների արդարացիորեն ընդվզման պատճառը ու միայն Դ. Համբարձումյանի միջամտության արդյունքում հարցը կարգավորվեց: Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ժողովուրդը ճիշտ է աում ՝գնացողի ու մահացածի հետևից կամ լավ, կամ՝ ոչինչ, բայց նախկին քաղաքապետ Սաշիկ Հակոբյանի արած ասֆալտն էնքան անորակ ու բարալ էր, որ թթու լավաշն ավելի հաստ է: Բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել նախկին քաղաաքապետին, բայց ամեն անգամ՝ «Էշ մի սատկի՝ գարուն կգա» սկզբունքն է որդեգրել քաղաքապետարանը: Հուսով ենք, որ Մասիսի բնակիչ-քաղաքապետարան անջրպետը կվերանա ու հավատում ենք դրան, քանի որ նորընտիր քաղաքապետը դեռ պաշտոնական լիազորությունները չստանձնած՝ ընտրություններից հետո շարունակում է Մասիսի բակերում հանդիպել բնակիչներին, ծանոթանալ պռոբլեմներին, որոնց մի մասը՝ ի ուրախություն բնակչի, լուծում են ստանում»: Լուսնկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր