168709 դիտում
11:36 23-05-2022
Լարված իրավիճակ՝ Վանաձորում. ժամանել է մարզի ոստիկանապետը, բնակիչներն էլ ասում են. «Քոչարյանի խնամին, աշխատանքները կիսատ թողած, ուզում է տեխնիկաները տանի. էստեղ են ասում՝ համ ուզում է հաճույք զգա, համ էլ կույս մնա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի Աղայան փողոցում մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը և պահանջում են, որպեսզի ճանապարհաշինարարները ավարտեն ամիսներ շարունակ ձգձգվող իրենց կողմից իրականացվող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Ամիսներ շարունակ փոշու կեղտ ենք կուլ տալիս։ Ծանր տեխնիկան մտցրեցին, խոստացան, որ ճանապարհը կապիտալ վերանորոգվելու է, լուծվելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը, ու առավոտ շուտ իմացանք, որ ճանապարհաշինարարների բրիգադը, աշխատանքները կիսատ թողնելով, էկել են, որ սաղ տեխնիկաները տանեն՝ պատճառաբանելով, թե Շիրակի մարզում ճանապարհ են վերանորոգելու, այսինքն՝ Շիրակի մարզում անհրաժեշտ են լավ ճանապարհներ, իսկ Վանաձորում՝ ո՞չ։ Ու այդ տեխնիկաները տանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի խնամին, որովհետև մենք իմացել ենք, որ ճանապարհը պետք է կառուցվի նրա խնամու կողմից։ Եթե այդպես է, ուրեմն հազար ամոթ նրան, որ գործը չավարտված՝ փորձում է տեխնիկաներով «թռնել»։ Մենք էլ, այլ ելք չունենալով, փակել ենք ճանապարհը, որ չկարողանան տեխնիկաներ տանեն։
Մրցույթ է հայտարարվել. հաղթել են մրցույթը, պետությունը փողը տվել է։ Դե, բարի եղեք՝ աշխատանքներն ավարտին հասցրեք, թե չէ, կեսից ուզում եք թռնեք, ո՞նց կլինի։ Էստեղ են ասում՝ ինչպես կասեր Գագիկ Ջհանգիրյանը՝ համ ուզում են հաճույք զգան, համ էլ ուզում են կույս մնան»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ այս պահին բանակցություններ է վարում ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գրիգոր Ադիբեկյանը, ում հետ են նաև ոստիկանության Գուգարքի, Տարոնի, Ստեփանավանի, Թումանյանի բաժնի պետերը։ Բնակիչները հրաժարվում են ճանապարհը բացելուց ու պահանջում են նաև, որպեսզի ժամանեն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձորի քաղաքապետ նշանակված Արկադի Փելեշյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+