24476 դիտում
21:40 20-09-2016
Օրինախախտ «դռիկասերի» Mercedes-ն ու խմած վարորդի Infiniti-ն տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 60 ՏՏ 707 համարանիշի և Infiniti մակնիշի 01 PO 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Infiniti-ն վարել է Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, Քրիստ Վանոյանը , իսկ Mercedes-ը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Ռոման Հակոբյանը:
Infiniti-ի վարորդը եղել է ոչ սթափ, ավտոմեքենայի դիմապակուն չի ունեցել տեխզննման կտրոն, իսկ Mercedes-ի վարորդը ավտոմեքենայի վրա տեղադրել է գերձայնային ազդանշան, ով նույնպես դիմապակու վրա չի ունեցել տեխզննման կտրոն:
Նշված օրինախախտումների համար վարորդները ենթարկվելու են 200 հազարից 400 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12709 դիտում
11:15 20-03-2016
Օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ