Դոնալդ Թրամփը չի պատասխանել Պյոտր Պորոշենկոյի՝ հանդիպելու մասին առաջարկին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը անպատասխամ է թողել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ իր հետ հանդիպելու մասին առաջարկությունը, հաղորդում է Foreign Policy-ն։
Պորոշենկոյի ադմինիստրացիայում հայտնել են, որ հանդիպման առաջարկություններ են արվել ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ, դեմոկրատ Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին։
Քլինթոնը համաձայնություն է տվել և հանդիպել է Պորոշենկոյի հետ, որի ժամանակ քննարկվել են ուկրաինական հակամարտությունը և հակառուսական պատժամիջոցները, մինչդեռ Թրամփի գրասենյակն արհամարհել է նամակը և լռություն է պահպանում։