211652_close_icon
views-count3415 դիտում article-date 14:46 21-09-2016

Էրդողանը կոչ է արել վերակազմավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչները չեմ կարողանում ներկայացնել միջազգային հանրության շահերը, հաղորդում է rosbalt.ru-ն։ Վերջինս առաջարկել է վերակազմավորել Անվտանգության խորհուրդը։ «Միայն մտածեք՝ եվրոպական 3 պետություններ, մեկը՝ Ասիայից և մեկը՝ Ամերիկայից։ Ընդամենը 5 երկիր Իսկ ողջ աշխա՞րհը։ Մենք կարծում ենք, որ խորհրդի կազմում կարող են ընդգրկվել 20 երկրներ և ունենան մշտական ներկայացուցչի կարգավիճակ։ Իսկ հետո կարելի է ամեն 2 տարին մեկ վերընտրություն կատարել»,-ասել է նա։ Անդրադառնալով սիրիական հակամարտությանը և միգրանտների ճգնաժամին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում ներկա պահին բնակվում է մոտ 3 մլն սիրիացի փախստական, իսկ իր երկիրը մինչև հիմա 25 մլրդ դոլար է ծախսել նրանց կարիքները հոգալու համար, իսկ այլ երկրներից, այդ թվում՝ Եվրամիության, աջակցություն գրեթե չի ստացել։

Նմանատիպ նյութեր