2021 դիտում
10:01 11-09-2020
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Ռուսաստանին կոչ է արել «ամբողջական և թափանցիկ» հետաքննություն անցկացնել Նավալնիի գործով
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ներայացուցիչներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան և Էստոնիան Ռուսաստանին կոչ են արել «ամբողջական և թափանցիկ» հետաքննություն անցկացնել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածի շուրջ: Այս մասին հայտնում է [url=https://russian.rt.com/world/news/782277-sb-oon-rassledovanie-navalnyi]RT[/url]-ն:
«Ռուսաստանը պետք է անհապաղ անցկացնի քիմիական զենքի կիրառման այս դեպքի շուրջ ամբողջական և թափանցիկ հետաքննություն: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ պահվածքը նորմայի վերածվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալլենը:
Ավելի վաղ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին:
«Քիմիական զենքի ցանկացած կիրառում… անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող․․․ թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
23:53 30-06-2014
Եվրոպան Կիևին կոչ է արել մանրազննին հետաքննություն անցկացնել Դոնեցկում «Առաջին ալիքի» օպերատորի սպանության գործով
1417 դիտում
15:03 28-02-2015
Կանադան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Նեմցովի սպանության գործով
Այս բաժնից
547 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
652 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
997 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը