211652_close_icon
views-count49707 դիտում article-date 19:51 21-09-2016

Անկախության 25-ամյակին նվիրված զինվորական զորահանդեսը «հղիացրել է» Ադրբեջանի Պաշտպանության նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում ներկայացված սպառազինությունը մեծապես անհանգստացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ըստ [url=http://haqqin.az/]haqqin.az[/url]-ի հաղորդման, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ նախարարության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, որի ժամանակ սահմանվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջ կանգնած խնդիրները, ինչպես նաև հետախուզական գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը «թշնամու տարածքում» նոր թիրախներ սահմանելու, դրանց նշանակությունը և ոչնչացման կարգը որոշելու համար: Զորքի բոլոր տեսակներին հանձնարարվել է ուժեղացնել աշխատանքի համակարգումն այդ ուղղությամբ: Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է վերահսկողություն սահմանել հակառակորդի ռազմավարական և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ, պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում դրանց օպերատիվ ոչնչացման: Իսկ [url=http://news.am/arm/]News.am[/url]-ի մեր գործընկերները գրում են. Հայկական բանակը տարեցտարի մեծացնում է հատուկ նշանակության ջոկատայինների քանակը։ Ստորաբաժանումները հագեցած են կապի ժամանակակից միջոցներով, արդիականացված թնդանոթներով, հակատանկային կառավարելի հրթիռներով, այլ ճշգրիտ սպառազինություններով։ Նրանք նաեւ հատուկ պատրաստություն են անցել։ «Կռունկ» գեղեցիկ անունը կրող Հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերը իրենց տակտիկական տվյալներով չեն զիջում արտասահմանյան անալոգներին։ Ռադիէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ։ Նախատեսված են հակառակորդի ուժերի ապակազմակերպման համար։ Ծառայությունն իրականացնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին։ Հրապարակում զրահամեքենաների հայտնվելով նշանավորվեց մոտոհրաձգային եւ զրահատանկային ստորաբաժանումների երթը, որոնք ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի գործի շարունակողներն են։ Զրահատեխնիկան տեղաշարժվում է հատուկ արդիականացված եւ կատարելագործված քարշակներով, ինչը բարձրացնում է դրանց շարժունակությունն եւ մանեւրելու հնարավորությունները, ինչպես նաեւ մարտի մտնելու պատրաստականությունը։ Տ–72 տանկերի կողքին ներկայացված են զրահամեքենաներ, ինքնագնաց մեքենաներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ։ Հրթիռային զորքեր եւ հրետանի, որոնց կայացման գործընթացը տեղի էր ունենում 1990–ական թթ. մարտական գործողություններին զուգահեռ։ Հետախուզության եւ կրակի կառավարման ժամանակակից ավտոմատացված համալիրները նախատեսված են հակառակորդին հայտնաբերելու, տեխնիկայի եւ սպառազինությունների տեսակը որոշելու եւ հրետանու արդյունավետության ապահովման համար։ Հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրներ։ Ցուցադրվել է նաեւ «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիր։ ՀՕՊ ուժերը ներկայացված են հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։ Ավարտելով զորքերի շարանցումը՝ Հանրապետության հրապարակի երկնքով նորից անցան գրոհիչ օդանավերը՝ ներկելով երկինքը ազգային եռագույնի գույներով։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+

Նմանատիպ նյութեր