1719 դիտում
22:10 23-11-2016
Բեյրութում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված գեղանկարչական ցուցահանդես
Նոյեմբերի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և «Նոյյան Տապան» արվեստի պատկերասրահի նախաձեռնությամբ Բեյրութում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի հիմնադիր Մովսես Հերգելյանը, ով ներկայացրեց պատկերասրահի 20-ամյա գործունեությունը և այդ տարիների ընթացքում ՀՀ դեսպանության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Ներկաներին իր շնորհավորական ուղերձը հղեց նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով, միաժամանակ, կարևորեց արտերկրում հայրենի մշակույթի ներկայացմանն ու տարածմանն ուղղված պատկերասրահի խրախուսելի առաքելությունը: Դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծեց նաև այն փաստը, որ գեղանկարչության ամենատարբեր ուղղությունները ներակայացնող հայ արվեստագետները իրենց ավանդն են ներդնում համաշխարհային արվեստի զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
08:44 05-03-2014
Էդուարդո Էռնեկյանը մտադիր է ձեռք բերել նաև «Արարատ» ռեստորանի, «Նոյան տապան» գրախանութի տարածքները․ Ժողովուրդ
2466 դիտում
15:52 19-02-2015
«Վերածնունդ». Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
1228 դիտում
11:29 11-04-2015
Կապանում բացվել է Մեծ եղեռնին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
Այս բաժնից
829 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին