211652_close_icon
views-count2934 դիտում article-date 11:19 22-09-2016

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում անկարգությունները շարունակվում են. կա զոհ

ԱՄՆ-ում սովորական դարձած աֆրոամերիկացիների սպանությունները և դրանց հաջորդող բողոքի ալիքները շարունակում են բարձրանալ։ Հյուսիսային Կարոլինա նահանգում 2-րդ օրն է, ինչ Շարլոթթ քաղաքում շարունակվում է բողոքի ակցիան այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրազենային կրակոցով սպանեց աֆրոամերիկացի մի տղամարդու, հաղորդում է BBC-ն։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ ևս մեկ տղամարդ է սպանվել, սական ոչ թե ոստիկանի, այլ հասարակ քաղաքացու կողմից։ Բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ 2 օր առաջ 43-ամյա սևամորթ Քիթ Լամոնթ Սքոթթը հրազենային վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակցի կողմից և տեղափոխվել հիվանդանոց և ժամեր անց մահացել։ Ոստիկանությունը պնդում էր, որ Սքոթը հրազեն էր բռնել ձեռքերում, ինչն անմիջական վտանգ էր ներկայացնում անցորդների համար, սակայն նրա հարազատները հակառակն էին նում, որ վերջինիս ձեռքին եղել է ոչ թե հրազեն, այլ գիրք։

Նմանատիպ նյութեր