211652_close_icon
views-count3371 դիտում article-date 09:42 01-06-2020

ԱՄՆ-ում բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են. կա 4 հազարից ավելի ձերբակալված. նախագահ Թրամփը թաքնվել է բունկերում

ԱՄՆ-ի տարբեր մասերում շարունակվող բողոքի ցույցերի ու անկարգությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 4000 մարդու։ Այդ մասին հայնում է Associated Press-ը։ Հիշեցնենք, որ պատճառը սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահն է, ով խեղդամահ է արվել ոստիկանի կողմից։ Գործակալության տվալներով՝ միայն հանգստյան օրերին ձերբակալվել է 4100 մարդ։ New York Times թերթն էլ հայտնում է, որ բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել նաև Սպիտակ Տան մոտ, ինչի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխել են բունկեր, որտեղ նա անցկացրել է մոտ 1 ժամ։ Ցույցերի ընթացքում վիրավորվել է Գաղտնի ծառայության առնվազն 60 գործակալ։

Նմանատիպ նյութեր