211652_close_icon
views-count965 դիտում article-date 12:25 29-11-2014

Ֆերգյուսոնում անկարգությունները շարունակվում են. ձերբակալվել է 15 մարդ

ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում շարունակվող անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 15 մարդ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆերգյուսոնի ոստիկանությունը: «Ձերբակալվածներից մեկին կարող է մեղադրանք առաջադրվել ուժային կառույցի ներկայացուցչի վրա հարձակում գործելու համար»,-ասված է հայտարարության մեջ: Նոյեմբերի 25-ի դրությամբ Ֆերգյուսոնում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը շուրջ 70 էր: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ դատարանն արդարացրեց 18-ամյա աֆրոամերիկացի պատանուն սպանած ոստիկան Դարրեն Ուիլսոնին:

Նմանատիպ նյութեր