45592 դիտում
13:31 22-09-2016
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են. ինքնասպան եղած տղան 26 տարեկան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Շախոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է սեպտեմբերի 19-ին Երևանում Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած մահացած տղայի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վազգեն Գրիգորյանն էր։
Ինպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/19/95924/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Ոստիկանները պարզում էին, թե դին ում վարչական տարածքի շրջանում է հայտնաբերվել, որպեսզի համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնից քննիչներին հրավիրեին դեպքի վայր։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ինքնասպանություն գործած քաղաքացին մոտ 20-25 երիտասարդ տղա էր։
Ավելի ուշ պարզվել էր, որ քննությամբ պետք է զբաղվեր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժինը, որի համար էլ դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+