211652_close_icon
views-count8606 դիտում article-date 21:48 22-09-2016

Ծխելու վնասակար հատկանիշներից ևս մեկն է հայտնաբերվել

Հարվրդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ծխելը խախտում է ԴՆԹ-ի կառուցվածքը: Հետազոտությունները պարզել են, որ ծխելը վնաս է ԴՆԹ-ի համար: Վերջինիս կազմը խախտվում է այս վնասակար երևույթից և ամնողջությամբ չի վերականգնվում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդ թողնում է ծխելը: Այսպիսի խախտումները հաճախ հանգեցնում են քաղցկեղի, սրտային հիվանդությունների և այլ լուրջ խնդիրների: Նիկոտինը վերջին օգտագործումից հետո դեռ 30 տարի ամբողջությամբ դուրս չի գալիս մարդու օրգանիզմից և ազդում է ԴՆԹ-ի մոլեկուլների վրա, որոնք սկսում են աննորմալ գործել:

Նմանատիպ նյութեր