211652_close_icon
views-count2827 դիտում article-date 21:05 22-09-2016

ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ հայ մասնագետներն ուսումնասիրել են ամերիկյան փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Քիմիական, կենսաբանական և ճառագայթային հետազոտություն, վարակազերծում և նմուշառում« թեմայով դասընթաց: Այն վարում էին ԱՄՆ բանակի Կանզասի ազգային գվարդիայի փորձագետներ լեյտենանտ Ջ. Դուրկեսը և սերժանտներ Մ. Նոլենն ու Ք. Ուիլիամսը: Դասընթացներին ընդգրկված էին ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները և ՃԿՊԱ ուսանողները: Նպատակն էր տեսական և գործնական աշխատանքների միջոցով Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի դեպքում առաջին արձագանքող 5 հիմնական և 10 պահեստային խմբերի անդամներին փոխանցել ամերիկյան փորձը և ծանոթացնել ոլորտի նորարարություններին: Դասընթացի ամփոփմանը ներկա է եղել նաև ԱՄՆ բանակի Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ Լի Տաֆանելին, որը ծանոթացել է մասնակիցների ստացած գիտելիքներին ու տպավորություններին, ինչպես նաև գնահատել հայ ու ամերիկացի մասնագետների համագործակցության արդյունավետությունը: Լ. Տաֆանելին հանդիպել է նաև ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր հեռանկարները: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր