211652_close_icon
views-count3982 դիտում article-date 20:48 12-09-2018

Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»

Արդեն 5-րդ տարին շարունակ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, անցկացնում է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»: Շուրջ 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից մասնակցելու են այս տարվա բերքի փառատոնին: Փառատոնը կուղեկցվի օրգանական սերտիֆիկացված, ինչպես նաև բնական ր ավանդական գյուղմթերքի տոնավաճառով: Բացման արարողությանը պաշտոնական ելույթով հանդես կգան՝ Փառատոնի հիմնադիր, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ տիկ. Նունե Սարուխանյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար պրն. Արթուր Խաչատրյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան` ն.գ. Պյոտր Սվիտալսկի, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար՝ պրն. Կամո Արեյանը, Ավստրիական զարգացման գործակալության Միջազգային ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ պրն. Վալտեր Էհմեիրը, «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար պրն. Դավիդ Մուքենհուբերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՄԱԿ-ի Կանանց գրասենյակի Գենդերային հավասարության հինադրամի Արաբական պետությունների տարածաշրջանային ղեկավար Ռանա ԷլՀուջեյրը, Վրաստանից Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի ղեկավար Նանա Ջանաշիանը, Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներ Հայկազ Սիմիկյանը, Օրգանական արտադրողների ասոցիացիայի նախագահ Լուսինե Նալբանդյանը և Սպիտակի քոլեջի դասախոս Մարիաննա Մխիթարյանը: Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին կցուցադրվի նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները: Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն. մասնակիցներին կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն օրգանական արտադրող, Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն կանանց ֆերմերային խումբ, Լավագույն ձեռներեց, Լավագույն երիտասարդական խումբ և անվանակարգերում: Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: Փառատոնին նաև կներկայացվեն ՕԳԱՆ ծրագրի եռամյա արդյունքները 45 օրգանական և անցումային փուլում գտնվող արտադրողների ներկայությամբ և Օրգանական ոլորտում ներգրավված ֆերմերների, դասախոսների և ուսանեղների ելույթներով: Փառատոնի հիմնական կազմակերպիչներն են՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը, Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ), դրամաշնորհային ծրագիր (EU/ADA/OASI), Եվրամիության կողմից ֆինանսավորվող ENPARD1 «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» (իրականացնողներ՝ UNDP և UNIDO), Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը՝ CENN Փառատոնի մասնակից և աջակից կազմակերպություններն են՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR), Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատունը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, UMCOR-Հայաստան Հիմանադրամը, Վորլդ Վիժն Հայաստանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, OXYGEN կազմակերպությունը, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ATC), Միջազգային կարրմիր խաչի կոմիտեն, Ֆիներջի արևային կայանների կառուցմամբ զբաղվող կազմակերպությունը, Սարերի Բարիք սոցիալական ձեռնարկությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ), Բերդի կանաց ռեսուրս կենտրոնը, “Արտ Լանչ”, "Հրաշք այգի" խանութը, Բազիկյանների արիշտա կազմակերպոթյունը, Արգրեյն կազմակերպությունը, City Spa գեղեցկության կենտրոնը, Պրովանս Հայաստանը, Փայլ դենտը, և մի շարք այկ կազմակերպություններ, կոոպերատիվներ և կանաց խմբեր Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին` Մանկական՝ նախկին Կիրովի այգում: Մուտքն ազատ է: Միասին մենք կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ Հայաստանում` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը: [b]Կանաչ արահետ Գյուղատնտեսության աջակցության Կանաչ արահետ ՀԿ [/b]

Նմանատիպ նյութեր