106436 դիտում
17:21 23-09-2016
Արտակարգ դեպք Երևանում. ինչո՞ւ է Կենտրոնականի ոստիկանապետը օպերատիվ խմբով ժամանել «Մելլաթ» բանկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, գտնվում են Բուզանդի փողոցում գործող «Մելլաթ» բանկում:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ բանկի դիմաց՝ գլխավոր մոտքի մոտ, կասկածելի ճամպրուկ կա:
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, սակրավորներ, կինոլոգներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԻՆ-ի համապատասխան ծառայության աշխատակիցները զննելով և ճամպրուկը բացելուց հետո՝ այնտեղ հայտնաբերել են հագուստներ:
Այս պահին տեղում աշխատում են նաև կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ հետաքննիչ Արտյոմ Ավագիմյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզում են ճամպրուկի տիրոջ ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+