48790 դիտում
16:00 23-09-2024
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ժամանել են ոստիկանության Կենտրոնականի և քննչական բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այօսր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+