3718 դիտում
23:37 23-09-2016
Երևանում կանցկացվի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացնի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Գիտաժողով-փառատոնն աննախադեպ իրադարձություն է կոմիտասագիտության և հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների և միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով:
«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ծրագրի փառատոնային հատվածի բացումը: Համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից:
Հայաստանից հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):
«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի բացումը կկայանա սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում:
Նմանատիպ նյութեր
3157 դիտում
17:18 25-09-2016
Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը
1833 դիտում
23:09 26-09-2020
Կոմիտասը ողջ Եվրոպայում սիրված երաժշտագետ ու կոմպոզիտոր էր, եթե վարդապետը սկսեր խոսել... Նոնա Վարդիկյան
Այս բաժնից
610 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
802 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1555 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն