17105 դիտում
09:30 24-09-2016
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալներից մեկը կվերադառնա ՊՆ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց։ Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։ Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, և սպասվում է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու Է ՊՆ և ինչ-որ բարձր պաշտոնի է նշանակվելու։ Այս լուրերը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք գիտեք՝ որ օղակում են այդ հրամանները լինում»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8551 դիտում
08:57 15-02-2018
Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալ-մայորը պաշտոն է ստացել ՌԴ-ում. «Ժողովուրդ»
8347 դիտում
10:04 19-11-2016
Սեյրան Օհանյանի մտերիմ գեներալներից մեկը Արմավիրի մարզում կաջակցի Վիկտոր Դալլաքյանին. «Փաստ»
8295 դիտում
08:56 13-02-2018
Քառօրյա պատերազմից հետո հեռացված բարձրաստիճան պաշտոնյային վերադարձրել են ՊՆ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2017 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»