211652_close_icon
views-count3160 դիտում article-date 15:22 25-09-2016

Դոնալդ Թրամփը սպառնում է բանավեճի հրավիրել Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ հարցազրույցի կհրավիրի սեպտեմբերի 26-ին նախատեսված բանավեճերին նաև նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ երկրի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն՝ Ջենիֆֆեր Ֆլաուերսին, հաղորդում է BBC-ն։ Պատասխանելով միլիարդատեր Մարկ Կուբանի քննադատությանը, ով հայտարարել է, որ Քլինթոնի շտաբն իրեն հրավիրել է բանավեճերին ներկա գտնվելու, Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պատրաստ է հրավիրել Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն՝ Ֆլաուերսին և նստեցնել նրան հենց առաջին շարքում։

Նմանատիպ նյութեր