211652_close_icon
views-count50737 դիտում article-date 09:14 26-09-2016

Երևանում 30-ամյա վարորդը «Երևան Մոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 30-ամյա Լևոն Զաքարյանը Արշակունյաց պողոտայում՝ թիվ 37/3 հասցեի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ իր վարած Վազ 2107 մակնիշի 35 VT 63 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը։ Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրի.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, ավտոմեքենան էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված փողոցում կա նաև վերգետնյա անցում ու հետիոտնը, եթե վերգետնյա անցումով անցներ, ապա ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր