134727 դիտում
22:38 21-05-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 20–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. վարորդը փախուստի չի դիմել. ժամանել են ՀՀ և Երևանի ՃՈ պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մուկուչ Վարոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է բաժնի պետ Արտաշես Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը:
Վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասաի հրամանատար Արշակ Սաիյանի կողմից ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Այս պահին տեղում ճանապարհային ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:
[color=#CC0000]***
23:00
Քիչ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Դավիթ Ոսկանյանն էր, ով փաստացի բնակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 17-րդ փողոցում:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+