42599 դիտում
09:36 26-09-2016
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 18-ամյա տղան տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Պեմզաշեն-Լեռնակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Astra մակնիշի 35 CR 019 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնության դիմելուց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Կ. Մարտիրոսյանը թե հիվանդանոցում, թե ոստիկանությունում և թե քննչական բաժնում հայտնել էր, որ ավտոմեքենան վարել է Հ. Հարությունյանը, իսկ ինքը եղել է ուղևոր, ինչի համար էլ քննչական բաժինն ու ոստիկանությունը նրան ազատ էին արձակել, սակայն քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանաու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
19757 դիտում
21:47 23-09-2014
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում, 43-ամյա մայրը տեղում մահացել է, 24-ամյա տղան հիվանդանոցում է