140763 դիտում
22:06 29-04-2021
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Արցախյան վերջին պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած 23-ամյա տղան Լանջիկի ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս «կատոկ»-ով կողաշրջվել և տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ) մոտ 5մ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է:
Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները:
Դին դուրս բերելու համար տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Պետրոսյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ն. Գարեգինյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքային կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեակա գործ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում հրոսակների դեմ և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ