30097 դիտում
15:25 26-09-2016
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 53-ամյա հայրը կացնով սպառնացել է սպանել տղային ու կնոջը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ամասիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարիբեկյանի կողմից հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 23-ին Ամասիայում տեղի ունեցած սպանության փորձի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։40-ի սահմաններում Ամասիայի 22 փողոցի 9-րդ տան բնակիչ, 27-ամյա Գևորգ Ղազարյանը հայտնել է, որ հայրը՝ 53-ամյա Անդրանիկ Ղազարյանը կացնով հարձակվել է իր վրա։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Ամասիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մնացականյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08։20-ի սահմաններում, Ա. Ղազարյանը կացնով զինված գնացել է որդու՝ Գ. Ղազարյանի տուն, կացնով հարվածել դռանը, հայհոյանքներ տալով պահանջել, որպեսզի տան դուռը բացեն՝ անընդհատ հայտարարելով, որ տղային ու իր կնոջը՝ 57-ամյա Ժանետա Միքայելյանին սպանելու է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
939 դիտում
14:35 28-05-2015
Պապուա-Նոր Գվինեայում կախարդության մեջ մեղադրվող կնոջը կացնով սպանել են
3825 դիտում
19:40 23-03-2015
Նախկին դատապարտյալը սպառնացել է դանակով սպանել նախկին կնոջը եւ այրել ու սպանել զոքանչին